22:00 Ճապոնացիները ռեստորան են բացել ինտրովերտների համար | |
|
Նյու Յորքում իր դռներն է բացել ևս մեկ յուրահատուկ ճապոնական ռեստորան ինտրովերտների համար Ichiran Ramen անվան տակ, հայտնում է New York Post–ը։ Ռեստորանի սեփականատերերը նշում են, որ միայն այս հաստատությունում է հնարավոր ամբողջությամբ զգալ ուտեստի համն ու վայելել այն։ «Սա ճաշելու սովորական ամերիկյան միջոցի հակադրություն է, քանի որ մենք հաճախ ենք ուտում մարդկանց շրջապատում և առանձնապես չենք կենտրոնանում ուտելիքի վրա։ Իսկ այստեղ հակառակը»,– ասում է ռեստորանի աշխատակցուհի Քեյլա Կոպելանդը։ Սակայն, ինչպես պնդում են գաղափարի հեղինակները, ամենակարևորն այն է, որ հաճախորդները ազատված են նույնիսկ անձնակազմի հետ շփումից։ Նրանց խոսքով՝ պատվերի համար վճարել կարելի է մուտքի մոտ ավտոմատի միջոցով։ Ռեստորանում տեղը զբաղեցնելուց հետո կարելի է թղթի վրա գրել ուտեստում օգտագործվող ցանկալի բաղադրիչների անուններն ու թուղը ուղարկել բացվող պանելի միջով: «Շատերն են ուզում առանձնանալ, հատկապես, երբ ապրում են մեծ քաղաքում ու մշտապես մեծաքանակ մարդկանցով են շրջապատված: Դա կարող է հոգնեցնել, առավել ևս՝ եթե ինտրովերտ եք», - ասում է նոր ռեստորանի գաղափարի հեղինակ Մանաբու Յոշիմոտին: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |