22:00
Ճապոնացիները հացով վերստեղծել են «Մոնա Լիզան»

«Մոնա Լիզան» արվեստի աշխարհի ամենահայտնի գործերից է, որը վերստեղծել են տերևներից ու նույնիսկ մանրէներից։ Եվ ահա Ճապոնիայի Ֆուկուոկա խոհարարական դպրոցի սաները վերստեղծել են «Մոնա Լիզան»՝ հացի 2200 կտոր օգտագործելով, հայտնում է NDTV-ը։

2,4 մետր բարձրությամբ ու 1,5 մետր երկարությամբ «կտավը» ստեղծվել է տարբեր երանգների հացի կտորներից՝ սևից մինչև սպիտակ։ Շագանակագույն երանգը ստացվել է կակաոյի փոշի օգտագործելու միջոցով:

«Մեզ հաջողվել է վերստեղծել կտավը հացի տարբեր բնութագրիչների շնորհիվ։ Օրինակ, որոշ երանգներ կարելի է ստանալ հացը տարբեր ջերմաստիճաններում տաքացնելու շնորհիվ», - ասում է նախագծի հեղինակ Ակարի Նագատան։

Категория: Art News | Просмотров: 3109 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Մոնա Լիզա | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0