14:59
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Հունվարի 21-ին, ժամը 18.45-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 23/1 շենքի մոտ իրար են բախվել «Մերսեդես», «Օպել» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆորդ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 21-ին, ժամը 10.00-ին, Երևանի Սասունցի Դավթի փողոցում թիվ 46 երթուղու ավտոբուսի վարորդի կողմից կտրուկ արգելակելու հետևանքով 24-ամյա ուղևորուհին սրահում ընկել ու մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 21-ին, ժամը 20.40-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 78-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է քարե արգելապատնեշներին. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Просмотров: 517 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Ճանապարհատրանսպորտային պատահարներ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0