|
ավանդազրույց
Լինում է, չի լինում, մի չինացի թագավոր: Եվ լինում են` մի չինացի ու մի թագավոր: Մի անգամ չինացին ու թագավորը գնում են չինացի թագավորի մոտ ու ասում.
- Թագավորն ապրած կենա, դու չինացի թագավոր ես, իսկ մենք` չինացի ու թագավոր, էլ ո՞րն է մեր տարբերությունը, դու իջիր գահից, թող մենք կառավարենք:
Այս լսելով, չինացի թագավորը կանչում է խոհարարին և հրամայում եփել չինացուն ու թագավորին: Ապա` չինացի թագավորը ուտում է նրանց և դառնում` չինացի թագավոր + չինացի + թագավոր: Իսկ չինացին ու թագավորը դառնում են` չինացի թագավոր + չինացի + թագավոր:
Այսպիսով, սիրելի երեխաներ, առակս համերաշխ ապրելու և ազգային միասնության մասին է:
Առակի միջոցով ազգային հոգեկերտվածքի վերլուծության փորձ
-
Ինչո՞ւ կերավ չինացի թագավորը, բալիկ ջան:
-
Ո՞վ էր խոհարարը:
-
Մինչ այդ ինչո՞վ էր սնվում չինացի թագավորը:
-
Ի՞նչ պաշտոն ուներ չինացին և ի՞նչ ազգության էր պատկանում թագավորը:
-
Քանի՞ չինացի կար, քանի՞ թագավոր և քանի չինացի թագավոր (գումարեք իրար այդ ամենն ու համեմատե՛ք ):
-
Արդյոք չինացի թագավորը սիրո՞վ կերավ չինացուն ու թագավորին (որո՞նք են չինական մշակույթի հետքերը տվյալ պարագայում):
-
Չինացի թագավորի ժամանակ գոյություն ունե՞ր արդյոք չինական պարիսպը:
-
Ինչո՞ւ չինացին մենակ չգնաց չինացի թագավորի մոտ:
-
Ամուսնացա՞ծ էր արդյոք չինացի թագավորը: Եթե այո, ապա քանի՞ կին ուներ նա: Եթե մեկ, ապա ինչո՞ւ չէր երևում այդ կինը: Եթե չէր երևում այն պատճառով, որ չինացի թագավորը կերել էր նրան, ապա սիրո՞վ էր կերել արդյոք, եթե սիրով էր կերել, ապա ինչպե՞ս էր կոչվում այդ սերը: Իսկ եթե չէր կերել, ապա ինչո՞ւ չէր երևում այդ կինը:
-
Արդյոք ծանո՞թ էր կինը չինացուն:
-
Պատմեք մի քիչ խոհարարի մասին, փորձելով վերլուծել նրա կերպարը:
-
Ու, ընդհանրապես, ի՞նչ նպատակով են մարդիկ իրար ուտում (պատմեք մի քիչ ձեր մասին):
-
Երբևէ կերե՞լ եք որևէ մեկին: Եթե այո, ե՞րբ և որտե՞ղ: Իսկ եթե ոչ, ապա ինչո՞ւ (բերել խիստ ծանրակշիռ փաստարկներ ): Թե՞ նոր եք պատրաստվում ուտել:
-
Քանի՞ անգամ է հնարավոր ուտել մեկ մարդուն, պատմեք ձեր ատամների մասին ( ի դեպ, ինչո՞ւ չեք գնում ատամնաբույժի մոտ):
-
Վերցնովի երեխա է եղել արդյոք չինացի թագավորը, թե՞ ծնողները նրան գտել են Հայաստանում (նշեք ձեր ամենասիրած հնդկական ֆիլմը):
-
Ո՞րն է Ձեզ առավել սրտամոտ, մարդակերությո՞ւնը, թե՞ երաժշտությունը: Եթե երկուսը միասին, ապա նշեք, ում կուզեիք ուտել և՝ ի՞նչ երաժշտության ուղեկցության ներքո (հնարավորինս համառոտ պատմեք Ջորդանո Բրունոյի մասին):
-
Ինչպիսին էր այդ ժամանակ մսի պրոբլեմը Չինաստանում (ի վերջո, ինչ եք ուզում չինացիներից, եթե այդքան նրանց սիրում եք):
-
Ի՞նչ արժեր ափիոնը չին ժողովրդի համար:
-
Ինչո՞ւ այդ գործերով չէր զբաղվում Չինաստանի ներքին գործերի նախարարությունը:
-
Չինացի թագավորը խնդիրը ինչո՞ւ քվեարկության չդրեց: Եթե դներ, ապա որքա՞ն ժամանակ կպահանջվեր և դրա հետ կապված ի՞նչ հարցեր կառաջանային: Այն օրակարգի՞ հարց էր, թե՞ օրակարգից դուրս:
-
Արդյոք չինացի թագավորը հողային պահանջ ունե՞ր չինացուց և թագավորից (պատմեք մի քիչ Սիբիրից):
-
Ի՞նչ գումար կփոխանցեիք չինացի թագավորի հաշվեհամարին:
-
Այնուամենայնիվ, ինչո՞ւ է այդքան հարազատ ու սիրելի չինացի թագավորը:
-
Կատարվածին ինչ քաղաքական գնահատական կտայիք:
-
Ըստ Ձեզ, ինչպիսի՞ն կլիներ այդ կապակցությամբ միջազգային դիտորդների հնարավոր արձագանքը:
-
Շարադրեք ձեր քաղաքական հայացքները, նշելով Ձեր ճշգրիտ հասցեն և ընտանիքի անդամների տվյալները: Քանի դատված բարեկամ ունեք և որտեղ կցանկանայիք հետագայում նստել …
Թեստը հայերենի վերծանեց՝ Արթուր Շահնազարյանը
|