|
Ներկայացնում ենք փիլիսոփայության հիմնադիրներից համարվող Սոկրատեսի մի քանի դասական ասույթներից։
- Առաքինությունը գիտելիք է:
- Ճանաչի՛ր ինքդ քեզ:
- Մարդ անկարող է լինել իմաստուն ամեն ինչում: Հետևաբար ով ինչ գիտի, դրանում էլ իմաստուն է:
- Արատներն ու չարիքը չիմացության, տգիտության ծնունդն են:
- Հենց աստվածային հոգու շնորհիվ մարդը հաղորդակցվում է աստվածային գիտելիքին:
- Գիտելիքից ուժեղ և ոչինչ չկա, այն միշտ և ամեն ինչում հաղթում է հաճույքին և մնացած ամեն ինչին:
- Գիտելիքը ճշմարիտ կարծիքից արժեքավոր է և տարբերվում է նրանից կապակցվածությամբ:
- Այն ամենը, ինչին ձգտում է հոգին, երջանիկ ավարտ է ունենում, եթե ղեկավարվում է բանականությամբ:
- Բանականությունը բարիք է, անխոհեմությունը՝ չարիքի աղբյուր:
- Խելքով թե՛ դաստիարակությունը, թե՛ կրթությունը շահեկան է:
- Միայն բանականությամբ ղեկավարվելով թե առողջությունը, թե ուժը, թե գեղեցկությունը, թե հարստությունը օգտագործվում են ի բարին:
|