Ֆիլմի գլխավոր հերոսը՝ Ադամը, վարձույթից ֆիլմ վերցնելուց հետո նրա էպիզոդներից մեկում նկատում է մի դերասանի, որը լրիվ իր կրկնօրինակն է։ Նմանակին գտնելու ցանկությունը նրա մոտ իսկական կպչուն գաղափարի է վերածվում։
Բայց դեռ հարց է՝ արդյոք դա նրա նմանակն է։
Ֆիլմի թրեյլերը՝
անվանումը բնօրինակում` Enemy
թողարկման տարեթիվը՝ 2013
երկիրը՝ Կանադա, Իսպանիա
ռեժիսոր՝ Դենի Վիլնյով
սցենարը՝ Խավյեր Գուլյոն, Ժոզե Սարամագո
երգահան՝ Դենի Բենսի, Սոնդեր Յուրիանս
գլխավոր դերերում՝ Ջեք Ջիլենհոլ, Մելանի Լորան, Սառա Գադոն
Սա Ժոզե Սարամագոյի «Նմանակը» (O Homem Duplicado, 2002) վեպի էկրանավորումն է։
Ռեժիսոր Դենի Վիլնյովի խոսքով՝ գլխավոր դերն առաջարկել են Խավյեր Բարդեմին, բայց դերասանը ասել է, որ ինքը հարմար չէ այդ դերին։ Գլխավոր դերն առաջարկվել է նաև Քրիստիան Բեյլին։