12:20
Թշնամին հաջողություն չի ունենալու

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Խոդա Աֆարին, կամ ինչպես ադրբեջանցիներն ու հայերն են ասում Խոդաֆերինի ջրամբարը բավական մեծ ջրամբար է, որի կենտրոնով է անցնում հայ-իրանական արցախյան հատվածի սահմանը:

Ամենայն հավանականությամբ թշնամին ծրագրել է Հայաստանը կտրել Իրանից: Թե´ Հայաստանի և թե´ Իրանի համար սա կենսական հատված է: Այստեղ հաջողության հասնելու պարագայում թշնամու հաջորդ թիրախն, ամենայն հավանականությամբ, Մեղրին կարող է լինել:

Нет описания фото.

Իրանը հասկանում է, որ Ադրբեջանն այս ուղղությամբ հաջողության հասնելիս` նոր ճակատի հնարավորություն է բացելու Իրանի դեմ հնարավոր առաջիկա պատերազմի ժամանակ: Իր հերթին Ռուսաստանը այդ հատվածը համարում է թուրք-ադրբեջանական տանդեմի հզորացման գրավական, որ իրեն ձեռնտու լինել չի կարող: Իսկ Հայաստանը` այդտեղ անհաջողություն ունենալու պարագայում դրանով կորցնելու է իր կյանքի համար վճռորոշ պետական սահմանի հատվածը:

Հենց այդ պատճառով է, որ թշնամին հաջողություն չի ունենալու: Չափազանց բարձր է այս հատվածի գինը բոլոր շահագրգիռ կողմերի համար, իսկ դա նշանակում է, որ այն թշնամուն ոչ ոք չի զիջելու»։

Просмотров: 276 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Խոդաֆերինի ջրամբար | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0