|
Ազատազրկումից խուսափելու համար Ռենդլ Պատրիկ ՄըքՄերֆին իրեն ձևացնում է խելագար և հայտնվում է հոգեբուժական հիվանդանոցում, որտեղ ամեն ինչ կառավարում է դաժան բուժքույր Միլդրեդ Ռեթչեդը: Ռենդլին զարմացնում է այն, թե ինչպես և ինչու են հիվանդները համակերպվում այստեղ տիրող իրերի դրության հետ, ավելին` շատերը միտումնավոր են եկել հիվանդանոց` արտաքին աշխարհից փախչելու համար: Նա որոշում է ապստամբել: Եվ ապստամբում է միայնակ...
- անվանումը բնագրում՝ One Flew Over the Cuckoo's Nest,
- թողարկման տարեթիվը՝ 1975,
- երկիրը՝ ԱՄՆ,
- ռեժիսոր՝ Միլոշ Ֆորման,
- սցենարի հեղինակներ՝ Լորենս Հաուբեն, Բո Գոլդմեն, Կեն Կիզի, Դեյլ Վասերման,
- երգահան՝ Ջեք Նիցշե,
- գլխավոր դերերում՝ Ջեք Նիքոլսոն, Լուիզա Ֆլեթչեր, Ուիլյամ Ռեդֆիլդ,
- ժանրը՝ դրամա,
- բյուջե՝ $108.981.275,
- տարիքային սահմանափակում՝ 16+,
- տևողությունը՝ 2 ժամ 13 րոպե / 133 րոպ.։
Ֆիլմը դիտեք այստեղ:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
- Ֆիլմը նկարահանվել է Կեն Կիզիի համանուն վեպի հիման վրա: Կիզին վեպը մտահղացել է վետերանների հոսպիտալում աշխատելու ժամանակ:
- Կինոընկերություններից ոչ մեկը երկար ժամանակ չէր ցանկանում ֆինանսավորել նախագիծը` այն համարելով կասկածելի ու ոչ եկամտաբեր:
- 3 մլն դոլար բյուջեով նկարահանված այս ֆիլմի շահույթը կազմել է 109 մլն դոլար:
- Հոլիվուդյան դերասաններ Դենի Դե Վիտոյի, Վինսենթ Սկյավելլիի, Բրեդ Դուրիֆի և Քրիստոֆեր Լլոյդի համար այս ֆիլմը նորամուտային էր, ինչը և դարձավ նրանց համար շատ հաջողակ գործոն իրենց հետագա ֆիլմերի համար, իսկ Ջեք Նիկոլսոնը, ով մինչ այս 4 անգամ արդեն ներկայացվել էր Օսկարի, հենց ՄակՄյորֆիի դերի համար ստացավ իր առաջին Օսկարը։
- Գլխավոր դերի համար բացի Ջեք Նիկոլսոնից քննարկվել են նաև Մառլոն Բրանդոյի, Ջեյմս Կանի, Ջին Հեքմենի և Բերտ Ռեյնոլդսի թեկնածությունները։
- Բուժքույր Ռետչեդի դերի համար սկզբում քննարկվում էին Ջերալդինա Պեյջի, Էնն Բաքրոֆթի և Էլլեն Բերստինի թեկնածությունները, սակայն նկարահումներից ընդամենը մեկ շաբաթ անց դերը բաժին հասավ Լուիզա Ֆլեթչերին, ում համար դերը դարձավ աստղային և նրա խաղացած բոլոր դերերից ամենանշանավորը։
- Ֆիլմի էկրանավորման արտոնագիրը դեռ 1962 թվականից պատկանում էր Քըրք Դուգլասին, սակայն նախագիծը սկսում է նրա որդին՝ Մայքլ Դուգլասը, իսկ Քըրք Դուգլասը, այնուամենայնիվ, ֆիլմի շահույթից ստանում է տոկոսներ։ Նա նաև ցանկանում էր դեր ունենալ ֆիլմում, սակայն տարիքի պատճառով դա նրան չի հաջողվում։
ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
Ընդհանուր առմամբ ֆիլմը ստացել է 29 կինոմրցանակ և ներկայացված է եղել ևս 11 մրցանակների, որոնցից են.
- Օսկար- 9 անվանակարգերում, ստացել 5,
- Լավագույն ֆիլմ - Մայքլ Դուգլաս, Սաուլ Զեյնց,
- Լավագույն ռեժիսոր - Միլոշ Ֆորման,
- Լավագույն դերասան - Ջեք Նիկոլսոն,
- Լավագույն դերասանուհի - Լուիզա Ֆլեթչեր,
- Լավագույն սցենար - Լոուրենս Հաուբեն, Բո Գոլդման,
- Ոսկե Գլոբուս - ներկայացվել 6 անվանակարգերում և ստացել է 6 մրցանակ,
- BAFTA - ներկայացվել է 11 անվանակարգերում, ստացել 6,
- ստացել է նաև Սեզար, Գրեմմի:
Ամերիկյան կինոակադեմիայի կողմից հրապարակված տարբեր ցուցակներում ֆիլմը գրավում է
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկ - 1997 թվականին 20-րդ, իսկ 2006 թվականին 33-րդ,
- Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսների ցանկ - բուժքույր Ռետչեդ 5-րդ տեղ որպես բացասական հերոս,
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ոգեշնչող ֆիլմերի ցանկում 17-րդն է,
- 250 լավագույն ֆիլմեր (ըստ IMDb վարկածի) ցանկում ֆիլմը 8-րդն է:
|