11:44
Տրամվայի ռելսերն ու «Շինանյութի Սերոժը»

Նախօրեին կայացավ Civilnet.am-ի նկարահանած «Երևանի՝ անհետ կորած տրամվայի գծերով» ֆիլմի շնորհանդեսը։ Այն  լրագրողական աշխատանքի տեսքով փորձ է ներկայացնելու 2004թ-ին տրամվայը մայրաքաղաքից հանելու, գծերն ապամոնտաժելու ընթացքը։
Ֆիմում, սակայն, չկար այս պատմության հետ ուղղակի կապված առանցքային դրվագ, որը ժամանակին մեծ աղմուկ էր հանել։
2004թ․-ին տրամվայի գծերի ապամոնտաժման գործով Ազգային անվտանգության ծառայություն է կանչվել շինարարական բիզնեսով զբաղվող գործարար Սերգեյ Մանուկյանը՝ հանրությանը առավել հայտնի «Շինանյութի Սերոժ» մականունով։
Այն ժամանակ հայտնի էր դարձել, որ վերջինը ձեռք էր բերել տրամավայի ապամոնտաժված ռելսերը և ամրաններ (արմատուրա) ստանալու նպատակով ձուլել դրանք։ Ամբողջ աբսուրդը նաև նրանում էր, որ երկաթգծային, այդ թվում՝ տրամվայի ռելսերից հնարավոր չէ պահանջվող որակի ամրաններ ստանալ։ Դրանք պարտադիր պետք է ունենան ճկվելու հատկություն, մինչդեռ ռելսերից ձուլված ամրանները կոտրվում են։ 
Ինչևէ, փաստ է, որ տրամվայի ռելսերի ձեռքբերման, շինարարական նորմերի խախտումով դրանք կիրառելու փաստով ԱԱԾ-ն հետաքննությունն էր սկսել։

Ուշագրավ է, որ ըստ շրջանառվող լուրերի՝ Սերգեյ Մանուկյանը մի ինչ որ ժամանակ շարունակել է տրամավայի ռելսերի բիզնեսը․․․
 

Категория: Խմբագրական | Просмотров: 23237 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: տրամվայի ռելսեր | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0