15:00 Թրամփը խոստացել է պատվաստումն սկսել հոկտեմբերին | |
|
ԱՄՆ-ը կարող Է COVID-19-ի դեմ պատվաստանյութի տարածումն սկսել հոկտեմբերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «ՌԻԱ Նովոստի»-ին, հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը: «Մենք պատրաստ ենք պատվաստանյութը տարածել շատ անվտանգ եւ արդյունավետ ձեւով: Մենք կարող ենք սկսել հոկտեմբերին ինչ-որ ժամանակ… կարծում եմ, հոկտեմբերի կեսերից սկսած, կարող Է փոքր-ինչ ավելի ուշ»,-ասել Է Թրամփը մամուլի ասուլիսում: Ըստ նրա՝ ԱՄՆ-ը նաև պատրաստ Է պատվաստանյութի մինչև 100 մլն չափաբաժին տարածել մինչև 2020 թվականի վերջը։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |