11:03
Թրամփի երկրորդ ամենամեծ հաղթանակը

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Թրամփի դեմ երկու տարի տևած հետաքննությունն ավարտվեց: Թրամփը մաքուր է:

Հատուկ քննիչ Մյուլլերի կողմից շուրջ երկու տարի իրականացվում էր հետաքննություն, պարզելու համար, թե արդյո՞ք Թրամփը համագործակցել է ռուսների հետ, որի արդյունքում ընտրվել է նախագահի պաշտոնում:

Թրամփը մշտապես հերքել էր այդ վարկածը: Հիմա, երբ հարյուրավոր մարդիկ են հարցաքննվել, հազարավոր փաստթղթեր ուսումնասիրվել, քննությունը պարզել է, որ Թրամփը և իր թիմը որևէ համագործակցություն չեն ունեցել ռուսների հետ:

Սա Թրամփի երկրորդ ամենամեծ հաղթանակն է: Առաջինը նախագահի պաշտոնում նրա ընտրվելն էր»:

Категория: Տեսանկյուն | Просмотров: 515 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Սուրեն Սարգսյան | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0