20:15 Տպագրվել է «Հակոբ Հովնաթանյան» թվայնացված-վերականգնված ֆիլմի նոր ժապավենային տարբերակը | |
|
Լոնդոնյան CPC ընկերությունը՝ Նյու Յորքի ՀԲԸՄ կենտրոնի ֆինանսավորմամբ տպագրել է Սերգեյ Փարաջանովի երեք ֆիլմերի՝ «Հակոբ Հովնաթանյան» (Հայաստան), «Կիևյան որմնանկարներ» (Ուկրաինա) և «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով» (Վրաստան) ֆիլմերի վերականգնված տարբերակները 35 մմ ժապավենի վրա: Ըստ պայմանավորվածության, «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմի 35 մմ ժապավենի պատճեններից մեկը կպահպանվի Հայաստանի ազգային կինոկենտրոնում։ Ֆիլմի պատճենները կպահպանվեն նաև Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում (MoMa): «Հակոբ Հովնաթանյանը»՝ MoMa-ում ի պահ տրված հայկական առաջին ֆիլմն է։ Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը։ Ս․ Փարաջանովի երեք ֆիլմերի ժապավենային (35 մմ) պատճենները տպագրելու գաղափարն ամբողջացել է 2020 թ․մարտին՝ Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի, ՀԲԸՄ Նյու Յորքի կենտրոնի Մշակույթի բաժնի տնօրեն Հայկ Արսենյանի, Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանի (MoMa) Ֆիլմերի բաժնի համակարգող Ջոշ Սիգելի և պրոդյուսեր Դանիել Բըրդի, Նյու Յորքում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |