23:02
Toyota-ն արցունքաբեր գազ կցողի

Toyota ընկերությունը պատենտավորել է ավտոմեքենաների թափքում բույրեր տարածելու առաջադեմ համակարգ, որը «կճանաչի» վարորդին և համապատասխան բույր կընտրի։ Բացի այդ, նման համակարգը կարող է կանխել ավտոմեքենայի առևանգումը՝ հայտնում է Motor-ը։

Փաստաթղթի համաձայն, Toyota-ի կողմից առաջարկվող համակարգը կարող է բջջային հեռախոսի միջոցով ճանաչել վարորդին։ Դրանից է կախված, թե որ բույրը կընտրի։ Ենթադրվում է, որ դրանք մի քանիսը կլինեն։ Նախատեսված է նաև բուրմունք ցողող սարքի հեռահար ակտիվացում՝ մինչ մեքենայի մեջ վարորդի նստելը։

Բուրմունք սփռող սարքի հետաքրքիր առանձնահատկություններից է շարժիչն անջատելուց և դռները փակելուց հետո բույրերի չեզոքացումը։ Այն անհրաժեշտ է, եթե ավտոմեքենայից մի քանի հոգի են օգտվում։ Համակարգը կարող է նաև որոշել «շարժիչի անթույլատրելի գործարկումը» և բույրի փոխարեն արցունքաբեր գազ ցողել։

Категория: Auto News | Просмотров: 6421 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Toyota | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0