22:45 Toyota-ն արցունքաբեր գազ կցողի | |
|
Toyota ընկերությունը պատենտավորել է ավտոմեքենաների թափքում բույրեր տարածելու առաջադեմ համակարգ, որը «կճանաչի» վարորդին և համապատասխան բույր կընտրի։ Բացի այդ, նման համակարգը կարող է կանխել ավտոմեքենայի առևանգումը՝ հայտնում է Motor-ը։ Փաստաթղթի համաձայն, Toyota-ի կողմից առաջարկվող համակարգը կարող է բջջային հեռախոսի միջոցով ճանաչել վարորդին։ Դրանից է կախված, թե որ բույրը կընտրի։ Ենթադրվում է, որ դրանք մի քանիսը կլինեն։ Նախատեսված է նաև բուրմունք ցողող սարքի հեռահար ակտիվացում՝ մինչ մեքենայի մեջ վարորդի նստելը։ Բուրմունք սփռող սարքի հետաքրքիր առանձնահատկություններից է շարժիչն անջատելուց և դռները փակելուց հետո բույրերի չեզոքացումը։ Այն անհրաժեշտ է, եթե ավտոմեքենայից մի քանի հոգի են օգտվում։ Համակարգը կարող է նաև որոշել «շարժիչի անթույլատրելի գործարկումը» և բույրի փոխարեն արցունքաբեր գազ ցողել։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |