13:49 Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 5․241-ի | |
|
Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան տվյալներ է հրապարակել երկրում տիրող համաճարակաբանական իրավիճակի վերաբերյալ։ Ըստ այդմ՝ հուլիսի 6-ին Թուրքիայում կատարվել է 52․193 ախտորոշիչ թեստ, որից 1․086-ի պատասխանը դրական է ստացվել։ Երկրում մինչ օրս կատարված թեստավորումների թիվը հասել է 3 մլն 682․673-ի, կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 206․844։ Վերջին մեկ օրվա ընթացքում այդ երկրում կորոնավիրուսի պատճառով մահացել է ևս 16 մարդ, այսպիսով, մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5․241-ի։ Մեկ օրում առողջացել է 2․315 հիվանդ, առողջացածների ընդհանուր թիվը կազմում է 182․995։ Ներկա պահին վերակենդանացման բաժանմունքում է գտնվում 1․130 հիվանդ, իսկ 395 պացիենտ միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքին։ Աղբյուրը՝ ermenihaber.am | |
|
| |
| Всего комментариев: 0 | |