22:00
Թուրքիայում ցուլը մտել է խանութ (տեսանյութ)

Թուրքիայում «Զոհաբերության տոնի» (Kurban Bayramı) ժամանակ անասունների փախուստի դեպքեր են գրանցվել, ինչի հետևանքով մսագործները ստիպված են եղել ընկնել նրանց հետևից:

Ստամբուլի թաղամասերից մեկում ցուլը, բեռնատար մեքենայի վրայից ցատկելով, խանութ է մտել` խուճապ առաջացնելով հաճախորդների մոտ: Խանութում բոլոր բաժինները շրջելուց հետո, ցուլը ցուցափեղկը կոտրելով դուրս է եկել:

Այս ամենn արձանագրել են խանութի անվտանգության տեսախցիկները:

Նշվում է, որ ցուլը 6000 թուրքական լիրայի վնաս է պատճառել խանութին: Ավելի ուշ մսագործին հաջողվել է բռնել ցլին, որից հետո կենդանին մորթվել է: 

Категория: Արտառոց | Просмотров: 570 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Ցուլ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0