16:40
Թուրքիայի ընդդիմությունը դիմել է ընտրական բարձրագույն մարմնին

Թուրքիայի հիմնական ընդդիմադիր ուժը՝ Ժովրդա-դեմոկրատական կուսակցությունը դիմել է ընտրական բարձրագույն մարմնին՝ պահանջելով չեղարկել նախորդ տարի կայացած նախագահական և խորհրդարանական ընտրությունների, ինչպես նաև այս տարվա մարտի 31-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները:

Երկու օր առաջ, իշխող կուսակցության դիմումով, ընտրական հանձնաժողովը չեղարկել է Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունները և նոր ընտրություններ նշանակել: Ստամբուլում, ինչպես նաև մայրաքաղաք Անկարայում ու Թուրքիայի մի շարք խոշոր քաղաքներում, ՏԻՄ ընտրություններում հաղթել էր ընդդիմությունը:

Просмотров: 482 | Добавил: manomin98 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0