17:46
Թուրքիան շարունակելու է լինել Ադրբեջանի կողքին. Էրդողանի խոսնակ. ermenihaber.am

Թուրքիայի նախագահականի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը Twitter-ում գրառում է արել՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում հայ–ադրբեջանական հակամարտությանը, գրում է ermenihaber.am-ը:

Քալընը հերթական անգամ ի ցույց է դրել Թուրքիայի կողմնապահությունը արցախյան հիմնախնդրում։

Նա նախ հիշեցրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ օրերս արած այն արտահայտությունը, թե իբր հենց հրադադար կամեցողներն են Հայաստանին զենք մատակարարում, ապա նշել․

«Դիվանագիտության անվան տակ օկուպացիան շարունակողների ջանքերն ի չիք են լինելու։ Վաղ թե ուշ Ղարաբաղն ազատվելու է։ Իսկ Թուրքիան շարունակելու է լինել Ադրբեջանի կողքին»։

Просмотров: 196 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Իբրահիմ Քալըն | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0