|
Razm.info-ի փոխանցմամբ՝ ապրիլի 30-ից մայիսի 3–ը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կանցկացվի ռազմարդյունաբերական IDEF-2019 14-րդ ցուցահանդեսը, որին ներկա կլինեն 48 երկրների ռազմարդյունաբերական ոլորտի ընկերություններ և ներկայացուցիչներ, այդ թվում՝ Ադրբեջանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, ԱՄՆ–ից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ինդոնեզիայից, Մալայզիայից և այլ երկրներից։
Կազմակերպիչ երկրից՝ Թուրքիայից, ցուցահանդեսին մասնակցելու է 485 ռազմարդյունաբերական ընկերություն, այդ թվում՝ «Թուրքական ավիաշինական արդյունաբերություն» (TAI ), «Օթոքար» (“Otokar”), «Թյուբիթաք», «Ռոքեթսան», «Ասելսան», «ՖՆՍՍ պաշտպանական համակարգեր», «ԱՍԻՍ էլեկտրոնիկա» և այլ ընկերություններ։ Ներկայացնենք այս ընկերություններից մի քանիսի նոր միջոցները, որոնք կցուցադրվեն IDEF–2019-ին։
«Թուրքական ավիաշինական արդյունաբերություն» (TAI)
TAI ընկերությունն այս տարի ներկայացնելու է «ԱՆՔԱ 2» կամ «Աքսունգուր» (“Aksungur”) կոչվող նոր հարվածային անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ), որի նախատիպի առաջին փորձարկումը եղավ մարտի 20–ին, երկրորդը՝ ապրիլի 3–ին։ Ընկերությունն այս ԱԹՍ–ն նախատեսում է սերիական արտադրության դնել 2020թ.։ ԱԹՍ–ն արտադրվելու է TAI–ի շարժիչաշինական ընկերության (TEI) արտադրանք PD 170 շարժիչով։ Ի համեմատ «ԱՆՔԱ»–ի 200 կգ բեռնատարողության, այս ԱԹՍ–ի օգտակար բեռնատարողությունը 700 կգ է լինելու:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
|