11:38
Թուրքիան պետք է դադարեցնի կրակի վրա յուղ լցնելը․ Կարո Փայլան

Լեռնային Ղարաբաղում լայնամասշտաբ բախումներ են ՀՀ ու ադրբեջանական զինված ուժերի միջև: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը:

Վերջինս դիմել է Թուրքիային՝ կոչ անելով զերծ մնալ իրավիճակի սրումից: «Թուրքիան պետք է դադարեցնի կրակի վրա յուղ լցնելը: Այս պատերազմում հաղթողներ չեն լինելու»,- գրել է Փայլանը:

«Եկեք մեզ վրա վերցնենք կրակի դադարեցումն ապահովելու պատասխանատվությունը»,- դիմելով Թուրքիայի ԱԳՆ-ին՝ նշել է Փայլանը:

Категория: Տեսանկյուն | Просмотров: 222 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Կարո Փայլան | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0