10:14
Թուրքագետ․ «Ուրա՞խ եք, որ Ասադի բանակը շարժվում է դեպի հյուսիս»

Թուրքագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Հայկ Գաբրիելյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Դուք ուրա՞խ եք, որ Ասադի բանակը շարժվում է դեպի հյուսիս։

Դուք կարծո՞ւմ եք, որ Ասադն այդքան ինքնագլուխ է կամ «դուխով» է, որ լսելով թուրքական ներխուժման լուրը՝ իր բանակը շարժեց դեպի հյուսիս՝ թուրքական բանակին ընդառաջ։

Չե՞ք կարծում, որ այս ամենը նախապես ծրագրված էր և թելադրվում է Պուտինի կողմից։ Դուք ուրա՞խ եք, որ ԱՄՆ-ը դուրս է բերում զորախումբը Սիրիայից։ Դուք որևէ վատ նախանշան տեսնո՞ւմ եք այս ամենի մեջ արդեն կոնկրետ մեր տարածաշրջանի համար։ Ես տեսնում եմ ու ասեմ՝ ինչու։

Սիրիայում այս պահին տեղի ունեցողը որակում եմ որպես ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՐԵՔ ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՌԴ, ԻՐԱՆ, ԹՈՒՐՔԻԱ) ՀԱՂԹԱՆԱԿ, որոնց միավորող (իմ կարծիքով) ԱՄԵՆԱԿԱՐևՈՐ ընդհանրությունն այն է, որ երեք երկրներն էլ կարծում են, որ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԼՈՒԾՎԵՆ ՀԵՆՑ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ, և ՈՐ ԱՐՏԱՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՈՒԺԵՐԸ (ԱՄՆ) ԱՅՍՏԵՂ ԱՆԵԼԻՔ ՉՈՒՆԵՆ։

Հիմա մենք տեսնում ենք, որ երեք տարածաշրջանային գերտերությունները լուծում են տալիս Սիրիայի հարցին և չեմ կասկածում, որ սրանից (Սիրիայից) հետո ՆՐԱՆՑ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԲևԵՌՎԵԼՈՒ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻՆ։ Սիրիայի օրինակը (ԱՄՆ-ի պահվածքը) նրանց համար ոգևորիչ, ինձ համար՝ կոնկրետ մտահոգիչ է»։

Категория: Տեսանկյուն | Просмотров: 354 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Հայկ Գաբրիելյան | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0