19:15 Թոմ Քրուզը հրաժարվել է «Ոսկե գլոբուս»-ի բոլոր մրցանակներից | |
|
Աշխաչհահռչակ դերասան Թոմ Քրուզը վերադարձրել է Հոլիվուդի արտասահմանյան մամուլի ասոցիացիայի (HFPA) «Ոսկե գլոբուս» մրցանակներն ի նշան բողոքի ընդդեմ մրցանակաբաշխության ժյուրիի անդամների կազմում ռասսայական բազմազանության բացակայության, հայտնում է Deadline-ը։ 2021թ․-ի փետրվարին «Los Angeles Times»-ի լրագրողները պարզել են, որ HFPA-ի գրեթե 100 անդամների շարքում ոչ մի թխամորթ չկա։ Արդյունքում ճանապարհային քարտեզը պատրաստվել է նույն վերջնաժամկետից շուտ եւ ընդունվել է HFPA-ի մասնակիցների կողմից։ Բացի այլ փոփոխություններից՝ կազմակերպությունը խոստացել է արդեն հաջորդ տարի իր շարքերն ընդունել «20 նոր անդամների՝ հատկապես շեշտը դնելով հօգուտ թխամորթների ընտրության վրա», ինչպես նաեւ արգելել է նվերներ ստանալ ընկերություններից եւ ոլորտի ներկայացուցիչներից, եթե դրանք թեկուզ անուղղակիորեն կապված են մրցանակաբաշխության հետ։ «Ոսկե գլոբուս» մրցանակները Թոմ Քրուզը ստացել է 1990, 1997 և 2000 թվականներին։
| |
|
| |
| Всего комментариев: 0 | |