19:44
Թոմ Քրուզը ֆիլմի նկարահանումների ժամանակ վթարի է ենթարկվել

Հոլիվուդյան հայտնի դերասան Թոմ Քրուզը «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմի 7-րդ մասի նկարահանումներին մոտոցիկլետով հնարքի ժամանակ վթարի է ենթարկվել։ The Mirror-ը գրում է, որ նկարահանումների ժամանակ դերասանից պահանջվել էր մի շինության տանիքից մոտոցիկլետով թռչել մյուս տանիքի վրա։ Քրուզը որոշել է չդիմել կասկադյորի օգնությանը և ինքնուրույն կատարել հնարքը։

Արագ ընթացքի ժամանակ մոտոցիկլետը հանկարծակի սկսել է արգելակել և չի կարողացել հասնել տանիք: Դերասանն ինքը ապահովագրված է եղել և վթարի հետևանքով չի տուժել։

2,5 մլն դոլար արժողությամբ մոտոցիկլն այրվել է։

 

Категория: Cinema | Просмотров: 372 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Թոմ Քրուզ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0