21:30 Թողնենք անցյալը անցյալում | |
|
Մի պահ, որ մտածում ես ինչքան լավ կլիներ, եթե կարողանայինք անցյալը թողնեինք անցյալում, այդ դեպքում միայն կկարողանանք հաղթահարել կյանքի այնպիսի դժվար դեպքեր, ինչպիսին են հարազատի կորուստը, բաժանությունն ու բաժանումը: Դա մեզ կօգներ, որ կյանքին համընթաց շարժվեինք ու ասեինք հաջողություն բոլոր այն վատ բաներին, որոնք պատահում են մեր կյանքում, դա մեզ կօգներ նայել առաջ և ասել բարով մնաս անցյալ: 6 քայլ մոռացման համար․
Հարյուրավոր մարդիկ տառապում են պոստտրավմատիկ սթրեսներից, հուզական խանգարումներից, այնպես որ նույնիսկ փոքրիկ խորհուրդը արդեն առիթ է ուրախության: Իրհարկե լիովին մոռանալ այն ամենն, ինչ կատարվել է անհնար է բնական ճանապարհով, միակ բանը, որ կարող ենք անել դա այն է, որ փորձենք փոխել մեր դիրքորոշումները այդ իրադարձությունների հանդեպ: Սա է ողջ գաղտնիքը: Հուսալ, որ կարող ես երջանիկ լինել մինչդեռ անցյալի վատ հիշողությունները մշտապես փչացնում են քո կյանքը, իրական չէ: Չէ որ ամեն ոք ինքն է որոշում իր կյանքի ուղին: Իսկ այդ վատ հիշողությունները, որոնք ավելի ուժեղ ազդեցություն են թողնում անձի գիտակցության և ենթագիտակցության վրա, քան լավ հիշողությունները, սկսում են փոխել անձին և անձի ներսում ստեղծում են սեփական «ես»-ի բացասական պատկերը, որը ոչ միայն փոխում է անձի վարքը, կյանքը, ինքնագնահատականը, այլ ստիպում են մշտապես վերապրել այն, ինչի միջով արդեն մեկ անգամ անցել ես, դրա համար պայքարի արդյունավետ հոգեբանական միջոցը դա սեփական դրական «ես» կերպարի ստեղծումն է, բայց խոսքը ոչ թե «սովորական դրական Ես կերպար» -ի մասին է, այլ ուժեղ, անսաստ «դրական ես կերպար», որը պետք է ստեղծվի Ձեր մեջ միանշանակ ողջ սեփական ուժերի կենտրոնացման միջոցով, ստեղծված ես-ի դեմ ուղղված քրտնաջան պայքարի ու հաղթահարման միջոցով, որը հասկանալի է, որ հեշտ չէ, բայց եթե կա նպատակ ու եթե կա ցանկություն, ուրեմն հնարավոր է: Այսպիսով, անցյալը մոռանալու համար, և բացասական «ես» կերապարը քանդելու ու դրա փոխարեն դրական «ես»-ը կառուցելու համար, պետք է փոխել ներկան: Փոխիր քո անցյալը՝ ներկան փոխելու միջոցով: Սա խորհուրդ է Ձեզ, որը կարող եք կարդալ և առանց նշանակություն տալու առաջ անցնել, փակել հիմա էջը և մոռանալ նույնսկ այն ինչ կարդացիք, բայց նաև կարող եք գործի անցնել ու այսօրվանից սկսել աշխատել այդ ուղղությամբ: Ընտրությունը Ձերն է: Աղբյուրը՝ www.hogeban.info | |
|
| |
| Всего комментариев: 0 | |