11:28 Թո՛ղ դեժավյուն վերանա | |
|
1994 թ.-ից սկսած անընդհատ շեշտվում է, որ մենք հնարավորին արագ պետք է հաղթհարենք անցումային շրջանը՝ մտնելով զարգացման փուլ։ Տարիները անցնում են՝ մենք դեռ անցումային փուլում ենք։ Ավելին՝ մեր իրականությունը գնալով ուժեղացնում է դեժավյուի զգացումը։ Տպավորություն է, թե քաղաքական գործընթացները զարգանում են արատավոր մի շրջանի մեջ՝ կրկնվելով գրեթե նույն պարբերականությամբ ու տրամաբանությամբ։ Դերակատարները փոխվում են, այո՛, բայց մենք շարունակում ենք մնալ անցումային փուլում։ Ու անընդհատ ներքին լարվածությունը պահպանվում է։ Նման պայմաններում էական ոչ մի զարգացում հնարավոր չէ։ Քաղաքականապես լարված հասարակությունը (ծայրահեղ աստիճանի քաղաքականացված) չի կարող ինքնադրսևորվել։ Նշանակում է՝ նաև զարգանալ։ Բացառությամբ Արցախյան ազատամարտում ունեցած պատմական հաղթանակի, Հայաստանը մեծ հաշվով կրորցրած հնարավորությունների ու ներուժի երկիր է։ Համենայն դեպս, այդպիսին էր։ Այսօր ստեղծված քաղաքական իրավիճակի միակ հանգուցալումը համարվում է խորհրդարանի արտահերթ ընտրությունը։ Այսինքն, ենթադրվում է, որ մեզ վերջապես կհաջողվի պատռել արատավոր շրջանն ու վերջապես ազատվել անցումային փուլից։ Կհաջողվի՞ արդյոք։ Վ. Մարգարյան | |
|
| |
| Всего комментариев: 0 | |