14:05
Թիվ 92 դպրոցի տնօրենը կստանա նկատողություն

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն անակնկալ այցելել է Վահան Թեքեյանի անվան թիվ 92 դպրոց։ Արդյունքում տնօրենը կստանա նկատողություն:
«Այսօր անակնկալ այցելել եմ Վահան Թեքեյանի անվան թիվ 92 դպրոց: Այցի արդյունքում տնօրենը կստանա նկատողություն՝ առաջին դասարանցիներին մի քանի քառակուսի մետր տարածքում տեղավորելու և նորմերը չպահպանելու համար:
Նկատողության ծանրությունը կախված կլինի տնօրենի զեկուցագրից և հետագա ուսումնասիրությունների արդյունքներից»,- ասված է Արայիկ Հարությունյանի Ֆեյսբուքի գրառման մեջ:

 

Просмотров: 718 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Արայիկ Հարությունյան | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0