16:11 TikTok-ը դատի կտա Սպիտակ տանը | |
|
Չինական TikTok սոցիալական կայքը մտադիր է դատի տալ Սպիտակ տանը։ Այս մասին հայտնում է EuroNews-ը, մեջբերելով սոցկայքի ղեկավարության տարածած հայտարարությունը։ Առաջիկա օրերին հայցը կներկայացվի դատարան, որտեղ կվիճարկվի ԱՄՆ տարածքում սոցկայքի արգելման որոշումը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս սոցկայքին որի սեփականատերը հանդիսանում է ByteDance ընկերությունը, մեղադրել էր «ուղեղների լվացման» և իր օգտատերերի անձնական տվյալները չինական իշխանություններին փոխանցելու համար։ Արդյունքում ByteDance-ը ներառվել էր այն ընկերությունների ցանկում, որոնք սպառնալիք են ԱՄՆ ազգային անվտանգությանը։ Բացի այդ Թրամփը ստորագրել է որոշում, որով սեպտեմբերի կեսերից, եթե ամերիկյան որևէ ընկերություն սոցկայքը չգնի, ապա վերջինիս գործունեությունը ԱՄՆ-ում պարզապես կարգելվի։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |