18:30
TikTok-ի ղեկավարը Թրամփի սպառնալիքներից հետո հեռանում է ընկերությունից

Gazet.ru-ի փոխանցմամբ՝ TikTok գործադիր տնօրեն Քևին Մայերը հեռանում է ընկերությունից այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է արգելափակել հավելվածն ԱՄՆ-ում։

Մեյերը գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը ստանձնել է 2020 թվականի մայիսին: Նշվում է, որ ընկերության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար կլինի Վանեսա Պապասը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն սպառնացել է արգելափակել TikTok-ը, եթե ընկերության բաժնետոմսերը մինչև սեպտեմբերի 15-ը չվաճառվեն ամերիկյան ընկերություններին։

ԱՄՆ վարչակազմը մեղադրում է չինական ընկերությանը, թե իբր վերջինս ամերիկյան տվյալները փոխանցել է Չինաստանի իշխանություններին:

Ընկերությունը հերքում է այդ լուրերը։

Категория: Network News | Просмотров: 265 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: TikTok | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0