20:30 Տիգրան Համասյան․ «Սա մշակութային զտման հերթական փորձն է» | |
|
Աշխարհահռչակ ջազային երաժիշտ Տիգրան Համասյանը ֆեյսբուքի իր էջում աշխարհին ներկայացրել է Արցախում ադրբեջանական ագրեսիայի հետևանքները։ Նա լուսանկարներ է հրապարակել երեկ ադրբեջանական հարվածների հետևանքով Շուշիում վնասված Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցուց (1868)։ «Սա մշակութային զտման հերթական փորձն է, ցավոք, ոչ առաջինը։ Այս եկեղեցին Արցախի եկեղեցիների ու վանքերի երկար ցուցակում է»,- գրել է նա և հորդորել տարածել լուսանկարները, տեղի ունեցողի մասին իրազեկել ընկերներին և ընտանիքի անդամներին։ Նա նշել է, որ ոչնչացման անմիջական սպառնալիքի տակ են հայտնվել Արցախի հնագույն և միջնադարյան այլ վանքեր, ինչպես նաև ավելի քան 2000 տարի առաջ կառուցված Տիգրանակերտը։ Նա կոչ է արել նաև դիտել տեսանյութերը Ջուղայում և Նախիջևանում հայկական միջնադարյան հուշարձանների քանդման մասին։ «Սա պատմությունը ջնջելու փորձ է, սա հարձակում է մշակույթի, մարդու իրավունքների, մարդկության վրա։ Սա հարձակում է այն ամենի վրա, ինչը մեզ մարդ է դարձնում»,-գրել է Համասյանը՝ նվիրատվության կոչ անելով։ Տիգրան Համասյանն Արցախի համար դրամահավաք-արշավ է կազմակերպել։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |