23:15
Tesla Roadster-ը մեկ տարի է՝ տիեզերքում է

Տիեզերքում անցկացրած մեկ տարվա ընթացքում Tesla Roadster-ը Երկրից 364,5 մլն կիլոմետր հեռու է գտնվել։ Ավտոմեքենան այնտեղ է ուղարկվել SpaceX ընկերությանը պատկանող Falcon Heavy հրթիռով՝ անցյալ տարվա փետրվարի 6-ին՝ հայտնում է Motor-ը։

Հրթիռի մեջ ավտոմեքենան օգտագործվել է որպես «զանգված»։ Ի սկզբանե ենթադրվում էր, որ Roadster-ը կտեղակայվի Արեգակի շուրջը գտնվող ուղեծրում, որը թույլ է տալիս ավելի արդյունավետ հասնել Մարսին։ Սակայն այն պատճառով, որ Falcon Heavy-ի երկրորդ աստիճանը շատ արագ էր տեղափոխում ավտոմեքենան, ուղեծիր դուրս գալ չի հաջողվել։ Այն անցել է «կարմիր մոլորակի» կողքով և ուղևորվել աստղակերպերի գոտի, որտեղ կուտակված են բազմաթիվ տիեզերական օբյեկտներ, ու որը գտնվում է Մարսի և Յուպիտերի ուղեծրերի միջև։

WhereIsRoadster-ի կայքում իրական ժամանակում կարելի է հետևել Tesla-ի հեռավորությանը Երկրից, Մարսից և Արեգակից, ինչպես նաև՝ նրա արագությանը։ Այսպես, Արեգակից նրա հեռավորությունն այժմ կազմում է 232,3 մլն կմ, Մարսից՝ 263,5 մլն կմ։ Երկրից ավտոմեքենան հեռանում է 7900 կմ/ժ արագությամբ։

Категория: Science News | Просмотров: 894 | Добавил: Moder-003 | Теги: Tesla, Տիեզերք | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0