22:40 Tesla-ն ներկայացրել է Cybertruck փիքափը | |
|
Էլեկտրական ավտոմեքենաների արտադրությամբ մասնագիտացած ամերիկյան Tesla ընկերությունը ներկայացրել է իր նոր Cybertruck փիքափը՝ 1,5 տոննա բեռնատարողությամբ և 40 հազար դոլար արժեքով: Միջոցառման հեռարձակումը ներկայացվել է արտադրողի կայքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Այն նման չէ ուրիշ ոչ մի մեքենայի»,- հայտարարել է ընկերության հիմնադիր Իլոն Մասկը՝ ներկայացնելով ֆուտուրիստական դիզայնով անկյունաձև մեքենան: Նրա խոսքով՝ նոր փիքափը գործառնական առանձնահատկություններով նման կլինի հանրահայտ բենզինային մոդել Ford F-150-ին: Մասկը հստակեցնում է, որ իր Cybertrack-ը նման է «ապագայից հետեւակի զրահապատ մեքենայի», եւ ընդհանրապես՝ դիզայնը կատարված է ըստ «Շեղբի վրայով վազողը» գիտաֆանտաստիկ ֆիլմի նմուշի, որի գործողությունները տեղի են ունենում 2019 թվականի նոյեմբերին:
| |
|
| |
| Всего комментариев: 0 | |