22:45 Tesla-ն ինքը կուտակիչներ կարտադրի Էլեկտրամոբիլների համար. Bloomberg | |
|
Tesla ընկերությունը, որը պատկանում է միլիարդատեր Իլոն Մասքին, պայմանավորվել է կուտակիչներ արտադրող կալիֆոռնիական Maxwell Technologies-ի գնման շուրջ: Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը: «Tesla-ն կուտակիչ մարտկոցներ արտադրող Maxwell Technologies-ն գնում է 2018 մլն դոլարով»,- նշում է գործակալությունը, հավելելով, որ այդ ընկերության տեխնոլոգիաները թույլ կտան արագացնել էլեկտրամոբիլների լիցքավորումը: Maxwell Technologies-ն արդեն ավելի քան կես դար կուտակիչներ ու գերկոնդենսատորներ է արտադրում արդյունաբերության տարբեր ճյուղերի համար: Ներկայում ընկերությունն իր արտադրանքը մատակարարում է այնպիսի ավտոհսկաների, ինչպիսիք են՝ General Motors-ը և Volkswagen-ը: Reuters գործակալության տեղեկատվությամբ, այսօրվա դրությամբ Tesla-ն իր բոլոր կուտակիչները պատվիրում է Panasonic ճապոնական կորպորացիային: Ինչպես ընդգծում են փորձագետները, Maxwell Technologies-ի գնումը Մասքի ընկերությանը թույլ կտա ամենակարճ ժամկետում կարգավորել էլեկտրամոբիլների համար սեփական կուտակիչների արտադրությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |