10:28
Tesla Model 3-ի ամենամատչելի տարբերակը

Ամերիկյան Tesla մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է Model 3 էլեկտրական շարքի ամենամատչելի սեդանը։ Մեքենայի գինը 35 000 դոլար է:

 Daily Mail-ի փոխանցմամբ՝ ընկերության հիմնադիր, գլխավոր գործադիր տնօրեն Իլոն Մասկը դեռևս 2016թ-ին խոստացել էր ներկայացնել նշված մոդելը, սակայն տարբեր պատճառներով դա անընդհատ հետաձգվում էր:

Ընկերությունը հավանական գնորդներին թույլ է տալիս գնելուց առաջ յոթ օրով վարձակալել մեքենան, փորձարկել այն և հետո նոր միայն գնելու որոշում կայացնել:

Նշվում է, որ նորույթը մեկ լիցքավորմամբ կարող է անցնել 354 կմ՝ առավելագույնը զարգացնելով 210 կմ/ժ արագություն: Մեքենան 0-100 կմ/ժ արագություն է զարգացնում 5,6 վայրկյանում:

 

Категория: Auto News | Просмотров: 2100 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Tesla | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0