23:04
Tesla-ի առաջին եվրոպական գործարանը կկառուցվի Բեռլինում

Եվրոպայում Tesla Էլեկտրամոբիլների թողարկման առաջին գործարանը կառուցվելու Է Բեռլինում:

Այդ մասին հայտարարել Է ընկերության ղեկավար Իլոն Մասքը: Ինչպես հայտնել Է CNBC-ն, դա լինելու Է «գիգաֆաբրիկա», ինչպես նաև մշակման ու դիզայնի կենտրոն:

Եվրոպայում Tesla-ի արտադրությունը գործարկելու ծրագրերի մասին Մասքը խոսում Է արդեն մի քանի տարի:

Վերջին հայտարարությունը նա արել Է Bild հրատարակության մրցանակի՝ Golden Steering Wheel-ի (“Das Goldene Lenkrad”) պարգևատրման արարողության ժամանակ:  Նա մանրամասնել Է, որ գործարանը կառուցելու են Բեռլինի նոր օդանավակայանից ոչ հեռու:

Категория: Auto News | Просмотров: 7548 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Tesla | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0