22:45 Tesla ավտոմեքենաներում կավելանա «շան ռեժիմը» | |
|
Շների տերերը հաճախ անհանգստանում են, որ իրենց բացակայության ժամանակ կենդանին շնչահեղձ կլինի կամ կվախենա մեքենայում: Եթե անգամ կենդանին լավ է, նրա ճակատագիրն անհանգստացնում է նաև անցորդներին: Այդ խնդրի լուծումն առաջարկում են Tesla ավտոմեքենաները, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Մեքենաների ծրագրային ապահովման մեջ նոր գործառույթներ են ավելացել՝ շան ռեժիմն ու ժամապահի ռեժիմը: Մեքենան կարճ ժամանակով լքելու դեպքում շատ տերը պետք է դիսփլեյի վրա ակտիվացնի համապատասխան գործառույթը: Մեքենայում կմիանա օդորակիչը՝ սահմանելով համապատասխան ջերմաստիճան (21 °C), իսկ էկրանին կհայտնվի հաղորդագրություն, որ կենդանու մոտ շուտով կվերադառնան: Եթե զուգահեռ ակտիվացնել ժամապահի ռեժիմը, ապա ավտոմեքենայի տերը կիմանա իր մեքենային մոտեցողների մասին: Եթե ինչ-որ մեկը չափից ավելի մոտենա ավտոմեքենային, ապա վարորդի հեռախոսին կուղարկվի հաղորդագրություն նախազգուշացմամբ: Նոր գործառույթները կպաշտպանեն ավտոմեքենան և դրա ներսում գտնվողներին անկանխատեսելի իրավիճակներից: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |