20:30 Տենդը երեխաների մոտ. ի՞նչ անել և ի՞նչ չանել | |
|
Տենդն օրգանիզմի նորմալ պատասխանն է տարբեր հիվանդությունների ժամանակ, որն արտահայտվում է մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ: Տենդը հաճախ է հանդիպում երեխաների մոտ, օրինակ՝ վերին շնչուղիների վարակների ժամանակ: Որոշ պատվաստումներ եւ ատամների ծկթումը նույնպես կարող են կարճատեւ տենդ առաջացնել:
Ընդհանրապես, բարձ ջերմությունը բուժման անհրաժեշտության ցուցանիշ չէ: Այստեղ կարեւոր է հաշվի առնել երեխայի ինքնազգացողությունը:
Այդ դեպքում կարելի է կատարել ջերմիջեցում՝ իբուպրոֆենի կամ պարացետամոլի օշարակով կամ մոմիկներով:
Կարեւոր է ուշադրություն դարձնել, թե տենդն ինչ ախտանիշերով է ուղեկցվում, մասնավորապես՝
Մինչեւ երեք ամսական երեխայի մոտ 38,0°C-ից բարձր ջերմության դեպքում պետք է դիմել մանկաբույժի, ավելի մեծ երեխաների դեպքում բժիշկի դիմելու անհրաժեշտությունն առաջանում է, եթե տենդը շարունակվում է երեք օր եւ ավելի, եթե ախտանիշները չեն նահանջում, եւ եթե երեխայի ինքնազգացողությունը չի լավանում (թույլ է, քնկոտ, հրաժարվում է հեղուկ խմել): Աղբյուրը՝ Doctors.am | |
|
| |
| Всего комментариев: 0 | |