10:51 Թավշյա այլանդակությունները | |
|
Քաղաաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Թավշյա հեղափոխության հետևանքներից եղավ նաև այն այլանդակ բարքերի բացահայտումը, որոնք մինչև վերջերս շատերը հմտորեն թաքցնում էին և գերադասում էին չբարձրաձայնել... Շատ այլանդակությունների կողքին ամենանողկալին այն է, երբ որդին տարրականորեն ուրանում է հորը և միևնույն ժամանակ էժանագին ձևով քծնում իշխանություններին, ավելի ճիշտ է ասել՝ Նիկոլ Փաշինյանին... Այո՛, կարող են ծնողները երեխաների հետ լավ հարաբերություններ չունենալ, չունենալ նույն կարծիքն ինչ-որ հարցի վերաբերյալ, բայց դրա մասին բացարձակ պարտադիր չէ, որ բոլորն իմանան... Կարելի էր ընդհանրապես չանդրադառնալ այս թեմային և այս տիպի նողկալի երևույթներից զերծ պահել մեզ... Տարբեր հասարակություններ ապրել են այսպիսի ժամանակաշրջաններ, երբ որդիները ուրացել են ծնողներին և գովերգել առաջնորդներին. Ֆաշիստական Գերմանիա, Ֆաշիստական Իտալիա, ԽՍՀՄ, Հյուսիսային Կորեա, Կուբա, «Կարմիր քմերների» Կամբոջա, Չինաստան և այլն... Չէի ցանկանա, որ մենք էլ ունենայինք «պավլիկ մորոզովներ»...
| |
|
| |
| Всего комментариев: 0 | |