12:00 Տավուշեցիներ, խնդրում եմ լինեք զգոն․ Սոֆյա Հովսեփյան | |
|
ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հարգելի՛ հայրենակիցներ, ստիպված եմ այս կարևոր հարցին անդրադառնալ, քանի որ լռությունս կարող է անդառնալի հետևանք թողնել ։ Օրեր առաջ տեղեկացա, որ Տավուշի մարզի հրամանատարներից մեկին՝ անփոխարինելի Արտակ Թադևոսյանին, նախարարը ուզում է աշխատանքից ազատել և ոչ թե տեղափոխել, այլ ազատել։ Փորձեցի հենց տավուշեցիներից պարզել լուրի իսկությունը, բայց բոլոր տեղերից ստացա պատասխան, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Երեկ արդեն լուրը հաստատվեց և պարզվում է նախարարը իբր քաղաքական հայացքներ է նկատել և դրանից ելնելով որոշել է ազատել Արտակ Թադևոսյանին և Մեղրու գնդի հրամանատարին՝ Արգամ Գրիգորյան , իսկ ավելի ուշ պարզեցի, որ ծառայողական քննություն է նշանակվել հրամանատարների նկատմամբ, որից հետո հրամանը կլինի(կասեցրել են գործունեությունը)։ Թվում է, թե մանրուք է և ոչ մի լուրջ բան չկա այս ամենում, բայց... Գիշերը մեկ այլ լուր լսեցի, որը հավանական տարբերակ է և եթե նախարարին ու ԳՇ պետին հաջողվեց դա անել, դա կլինի Տավուշի 7 գյուղերի լուռ հանձնման ճանապարհը։ Տեղեկացա, որ նախնական փորձել են Արտակ Թադևոսյանին ազատել, իսկ այնուհետև ողջ հրամ կազմին, այդ թվում նաև Գրիգորի Խաչատուրովին և սա նշանակում է, որ այս քայլը ուղղված Արտակ Թադևոսյանին, ոչ թե քաղաքական ինչ֊ որ ներգրավվածություն հարց է կամ հայացքների , այլ պատրվակ է իրենց սև գործն անելու։ Ուստի, կոչ եմ անում ԳՇ պետին և ՊՆ նախարարին, հեռու մնալ նման քայլից, այլապես սա կլինի համահայկական ընդվզման նախապայման։ Արտակ Թադևոսյանը եզակի հրամանատար է և միակ բանը, որ պետք էր անել, դա հրավիրելն էր ՊՆ և շնորհակալություն հայտնել , եթե դա չեք արել, ուրեմն անելիք չունե՛ք և մեր բանակի մարտունակ վերջին պատառից հեռո՛ւ մնացեք։ Այս պահին մեղմ եմ արտահայտվում՝ գիտակցելով հարցի զգայունությունը։ Հարգելի տավուշեցիներ, խնդրում եմ լինեք զգոն և սատար կանգնենք մեր բանակին»։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |