09:27
Թաթուլ Մանասերյան․ «Ցավում և ափսոսում եմ»

Տնտեսագետ, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«ՎԵՐՆԱՏՈՒՆ

 Այս վեհ գաղափարը վերածվեց քաղաքական մտավարժանքների, անձնական, կուսակցական և խմբային շահերի ներկայացման մի անհամ շիլա-շփոթի:
Ափսոսում եմ ոչ միայն կորցրած ժամանակի, այլև հանրության մեջ ՎԵՐՆԱՏՈՒՆ բառից ձևավորված ակնկալիքը փոշիացնելու համար: Ինձ այդ հավաքին հրավիրողն ամեն կերպ վստահեցնում էր, թե տեսնելու եմ հասարակության չկուսակցականացված, չվարկաբեկված, անաղարտ, մտավորական հատվածին:

Ի բացառություն մեկ-երկուսի, մնացածները նոր ամբիոն էին գտել հին ու բոլորին հայտնի երգերի, հայհոյանքների, երկրի նախկին ղեկավարներին հերոսացնելու օրվա իշխանություններին բոլորին հայտնի դժգոհություններ հաղորդելու համար:
Ինքս ինձ հարց եմ տալիս. սա է Վերնատունը՞։ Հովհաննես Թումանյանի «Վերնատունը» ոչ մի քաղաքական, կուսակցական երանգ չուներ, այն խորապես ազգային էր, մշակութային և երկրի համար խիստ կարևոր դեր խաղաց:
Ցավում և ափսոսում եմ, որ լուրջ որակ ենք կորցրել երկրում, իսկ նորը ձևավորելը ժամանակ է պահանջելու»:

Категория: Տեսանկյուն | Просмотров: 428 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Թաթուլ Մանասերյան | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0