18:24 Թաթուլ Հակոբյան․ «Ժամանակավորապես պետք է հրաժարվել լայվերից» | |
|
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հարգարժան պարոն վարչապետ, Սիրելի Նիկոլ: Պատերազմական այս բարդ ու ծանր իրավիճակում սա գուցե մանրուք է, բայց որոշեցի գրել Ձեզ, գրել հրապարակավ: Չգիտեմ՝ Դուք և քաղաքական որոշումներին մասնակցող Ձեր շրջապատը ինչ է մտածում: Ես մտածում եմ, որ ժամանակավորապես պետք է հրաժարվել լայվերից: Երեկվա ու շատ այլ լայվերի կարիքը ուղղակի չկար: Հատկապես՝ երեկվա: Չեմ էլ ուզում ժամանակ ծախսենք այս թեմայի վրա, քանի որ բոլորս մեր տեղերում անելիք ունենք, քանի որ ադրբեջանա-թուրքա-ահաբեկչական խմբերը թակում են մեր տան դռները: Մենք պարտվելու իրավունք չունենք, որովհետև մեր պարտությունը նույն ժողովրդի երկրորդ ցեղասպանությունը կնշանակի: Այս ժողովուրդը միայն արժանի է հաղթանակի, իսկ բեկումը ճակատում՝ մոտ է: Հարգանքներով և բարեկամաբար՝ Ձեր նախկին գործընկեր, Ձեր հող ու ջրի՝ Թաթուլ Հակոբյան Լուսանկարը՝ 23 ապրիլ, 2019, ՍիվիլՆեթ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |