21:30
Տասնամյակի ամենահարուստ երաժիշտները

Forbes հանդեսը հրապարակել է տասնամյակի ամենահարուստ երաժիշտների վարկանիշային ցանկը:

Առաջին տեղում Dr. Dre-ն է, որը  2015 թվականից ալբոմներ չի թողարկել և հյուրախաղերի չի մեկնել հազարամյակի սկզբից ի վեր։

Այնուհանդերձ, նրան հաջողվել է վաստակել 950 մլն դոլար: Երաժշտի ֆինանսական հաջողությունը կապում են այն բանի հետ, որ ռեփերին է պատկանում Beats ընկերության բաժնետոմսերի 20 տոկոսը։

Ընկերությունը 2014 թվականին ձեռք է բերել Apple-ը:

Երկրորդ հորիզոնականում Թեյլոր Սվիֆթն է (825 մլն դոլար), երրորդում՝ Բեյոնսեն (685 մլն դոլար):

Չորրորդ հորիզոնականը զբաղեցրել է U2 իռլանդական ռոք-խմբի ղեկավար Բոնոն:

Հնգյակը եզրափակել է հիպ-հոպ արտիստ Diddy-ն: Տասնյակում նաեւ տեղ են գտել Էլթոն Ջոնը, Jay-Z-ը, Պոլ Մաքքարթնին, Քեթի Փերրին և Լեդի Գագան:

 

Категория: Muzic | Просмотров: 4005 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: երաժիշտներ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0