10:53 Տարածաշրջանում ռուս-թուրքական հակասությունների խոշոր հանգույցը չի լուծվել․ իրանագետ | |
|
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Միգուցե պարադոքսալ է, բայց փաստ, որ մեծ հաշվով մեր տարածաշրջանում ռուս-թուրքական աշխարհաքաղաքական հակասությունների խոշոր հանգույցը ամենևին էլ չի լուծվել։ Ընդհակառակը, դատելով բրիտանական ոչ բացահայտ հրահրմամբ Թուրքիայի դեպի Կասպյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններ ընդլայնվելու անշեղ ձգտումից և դրան Ռուսաստանի հակազդեցությունից, որն այս պահին արտահայտվում է Հարավային Կովկասում ամրապնդվելով և այն «թուրանական» ծավալապաշտության դեմ ամրոցի վերածելու հեռագնա ծրագրով, վճռորոշ «մարտերը դեռ առջևում են։ Այս ամենը հաշվի առնելով, Հայաստանը որպես ազգ և հանրություն պետք է արագորեն կարգավորի պետության՝ որպես համակարգի, գործառութային կենսունակության վերականգման խնդիրը՝ ա) հնարավորին արագ և արդյունավետ լուծելու օպերատիվ կարևորւթյան (մարդասիրական, սահմանազատման և այլ) հիմնահարցերը, և բ) հստակ գաղափարական և ժամանակացուցային հիմքի վրա նախանշելու և ծրագրելու մեր պետության հեռանկարային տեսլականը։ Այս ամենին հասնելու առաջին քայլը ցավալի պարտության և նաև համազգային հոգեբանական ճգնաժամի խորհրդանիշ անձի հեռանալն է քաղաքական ասպարեզից և պոպուլիզմի աներկբա դատապարտումն ու բացառումը Հայաստանի հետագա կյանքում»։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |