15:45 Տաջիկստանում կորոնավիրուս չկա․ Ռահմոն | |
|
Տաջիկստանին հաջողվել է հաղթահարել կորոնավիրուսը։ Sputnik-ի տաջիկական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնը՝ խորհրդարանին ուղղված իր ուղերձում։ «Կորոնավիրուս Տաջիկստանում այժմ չկա, այն ամբողջությամբ վերացվել է։ Չնայած դրան, մենք չպետք է թուլանանք և մոռանանք անձնական և հասարակական հիգիենայի կանոնների մասին»,- ասել է Ռահմոնը։ Ըստ Տաջիկստանի Առողջապահության նախարարության հունվարի 26-ի տվյալների՝ համաճարակի ընթացքում կորոնավիրուս է հայտնաբերվել Տաջիկստանի 13.308 քաղաքացու մոտ: 90 հիվանդ մահացել է վարակից: Ապաքինվել է 13․218 պացիենտ: Տաջիկստանում վարակման դեպքեր չեն գրանցվել 2020 թվականի դեկտեմբերի 30-ից։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |