16:00 Թևան Պողոսյան․ «Մի մնացեք այլոց մեկնաբանությունների տակ» | |
|
ՀՀ նախագահի խորհրդական Թեւան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեկ անգամ չեմ կրկնել միտքը, որ մենք կարիք ունենք սովորելու ցանկացած խոսք, բանաձևում օգտագործված դարձվածք, ցանկացած տեղեկություն օգտագործել ի շահ մեզ, ինչքան էլ այն դուրեկան լինի մեր անձնական կարծիքին կամ ոչ։ Անձնականից վեր է պետք կանգնել ու մտածել մեր ընդհանուր՝ ազգային շահի մասին։ Մի մնացեք այլոց մեկնաբանությունների տակ, այլ զարգացրեք ձեր մեկնաբանությունը։ Ուրախ եմ, որ երեկվա նամակով ոչ միայն շնորհակալություն է հայտնվել Ռուսաստանի նախագահին նախօրեի պատմաքաղաքական խոսքի համար, այլև մեր ռազմավարական դաշնակցին, թշնամուն ու աշխարհին մի փոքրիկ ավելի խորն է ներկայացվել, թե տարածաշրջանում պատմականորեն ով ինչ առնչություն ունի։ Վստահ՝ լավ առիթ է, որ երեկվա Էրդողանի խոսքին, թե ինքը նույն իրավունքից է օգտվում, ինչ Պուտինը, տեղին էր հիշեցնել այն, ինչ նշված ա հայտնի նամակում։ Պետք է սովորենք օգտվել ինչպես խոսքի, այնպես էլ ստեղծված ցանկացած իրավիճակի հայկական մեկնաբանությունն առաջ տանել։ Իսկ դրա համար եկեք իրար քննադատելու էներգիան իրար օգնելու էներգիայի փոխարինենք։ Հիմա մենք էլ պետք է սովորենք ամեն ինչ մեկնաբանել ու ներկայացնել մեր օգտին։ Որովհետև մեր պատերազմը չի ավարտվել, իսկ մեր հաղթանակի գրավականը ազգային միասնությունն է։ Աստված պահապան մեր Հայրենիքին»։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |