12:00
Տևական խաղաղություն փուչ խաղաղության փոխարեն

Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

ՏԵՎԱԿԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՓՈՒՉ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ

• Բեղավորը Ալ-Արաբիային տված հարցազրույցում հրադադարից է խոսել։ Բեղավորը, որ դեռ երեկ ու նախորդն օրն ասում էր՝ «թող ինձ ոչ մեկը չզանգի, սաղ գրավելու ենք»։

• Բնականաբար, հրադադարի պայմանները մեզ համար կապիտուլյացիոն են՝ մեր զորքերի հետքաշումից, մինչև ՀՀ վարչապետի ներողություն ադրբեջանցի ժողովրդից։ Շտապել է նաև հերքել իրենց մոտ վարձկանների առկայության փաստը։

• Պատճառը պարզ է․ Բեղավորը Գյանջայի, Բեյլագանի (հնություն սիրողների համար՝ Ժդանով), Աղջաբադիի «մաքրազարդումից» հետո հասկանում է, որ իր համար երկար ձգելը ծայրահեղ դժվար ու ռիսկային է, ամբողջ կամպանիան կարող է արժանանալ «Բարբարոսա» գործողության ճակատագրին։ Դրա համար ռազմական գործողություններից 1 շաբաթ անց Բեղավորը դեռ ստիպված է զանգվածներին կերակրել առաջնագծի 1 մարտական դիրքի վրա ադրբեջանական դրոշի տնկման, Ջաբրայիլի սուտի «գրավման» լուրերով՝ միևնույն ժամանակ հույս փայփայելով, որ Ստեփանակերտի ու Շուշիի քաղաքացիական օբյեկտների թիրախավորումը կհյուծի մեզ՝ ստիպելով հանուն փուչ խաղաղության հրադադարի գնալու։

• Կապիտուլյացիա չի լինելու, կապիտուլյացիա պարտադրվելու է, փուչ խաղաղություն չի լինելու, լինելու է տևական խաղաղություն։
#հաղթանակ #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ։

Категория: Տեսանկյուն | Просмотров: 189 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Էդգար Էլբակյան | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0