22:30 Subaru-ի սպորտային սեդանի նոր մոդիֆիկացիան | |
|
Subaru ընկերությունը ներկայացրել է WRX STI սպորտային սեդանի նոր մոդիֆիկացիան՝ S209 անունով: Ավտոմեքենայի պրեմիերան, որը ճապոնական մակնիշի պատմության մեջ դարձել է ամենահզոր սերիական մեքենան, տեղի է ունեցել Դեթրոյթի ավտոսրահի շրջանակում, փոխանցում է Autonews-ը: Subaru WRX STI S209 հագեցված է զգալիորեն արդիականացված 2,5-լիտրանոց 4-գլանանի օպոզիտային շարժիչով՝ 345 ձիաուժ հզորությամբ: Շարժիչում կիրառել են բարձր ճնշման և հաղորդակային ներմղիչով մեծացված տուրբին: Դրանից բացի, Subaru Tecnica International-ի ինժեներներն օգտագործել են ուժեղացված մխոցներ և շարժաձողեր, մեծացված ինժեկտորներ, ուժային ագրեգատի կառավարման վերածրագրավորված էլեկտրոնային բլոկ, ինչպես նաև ձեռքով ողորկված չժանգոտվող պողպատից բաց թողնելու կարճախողովակներ: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |