12:59 Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր | |
|
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի ս.թ. հունվարի 14-16-ը Աբու Դաբի կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարարության և ԱՄԷ կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։ Այս մասին հայտնում են նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Հուշագրով նախատեսվող համագործակցությունը կիրականացվի մի շարք ուղղություններով, այդ թվում՝ Կլիմայի փոփոխություն, կենսաբազմազանության պահպանություն, էկոտուրիզմ, բնական ռեսուրսների բանական օգտագործում և այլն։ Նախարարը ԱՄԷ կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարար Թանի Ահմեդ Ալ Զեյուդիին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու Կովկասյան ընձառյուծի տարվան նվիրված միջոցառումներին։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |