21:30
Ստենդալի համախտանիշ

Ստենդալի համախտանիշը հոգե-մարմնական խանգարում է, որը բնութագրվում է մեծ քանակի արվեստի գործերի կենտրոնացման վայրերում կամ արվեստի ազդեցության զոնայում արտահայտվող սրտխփոցով, գլխապտույտով և հալլյուցինացիաներով:

Անվանվել է 19-րդ դարի ֆրանսիացի ականավոր գրող Ստենդալի անունով, ով իր «Նեապոլ և Ֆլորենցիա՝ ճանապարհորդություն Միլանից Ռեջիո» գրքում նկարագրել է՝ 1817 թվականին Ֆլորենցիա կատարած իր այցի ժամանակ ունեցած զգացողությունները:

Չնայած, Ուֆֆիցիում գտնվող ֆլրորենցիական պատկերասրահ հաճախողների ունեցած նոպաների բազում նկարագրությունների, համախտանիշը նկարագրվել է միայն 1979 թվականին, իտալացի հոգեբույժ Գրացիէլլա Մագերինիի կողմից, ով հետազոտել և նկարագրել է Ֆլորենցիայում գտնվող զբոսաշրջիկների ունեցած զգացողությունների շուրջ 100 միանման դեպքեր: Առաջին անգամ այս ախտորոշումը դրվել է 1982 թվականին:

Այս տերմինը հաճախ օգտագործվում է ռոմանտիզմի շրջանի երաժշտությունը լսողների հակազդումը նկարագրելու համար:

Այս հիվանդության նկատմամբ հակում ունեցող մարդը, գտնվելով այն վայրերում, որտեղ ցուցադրված են մեծ քանակության արվեստի գեղեցիկ գործեր, գլխապտույտ, տախիկարդիա, հուզումներ և նույնիսկ հալլյուցինացիաներ է ունենում:

Նրանց համար ամենավտանգավոր վայրը, Ֆլորենցիայի Ուֆֆիցիում գտնվող պատկերասրահն է, որը այցելող զբոսաշրջիկների ունեցած թուլությունների օրինակների հիման վրա էլ նկարագրվել է այս համախտանիշը:

Աղբյուրը՝ www.psyhelp.am

Категория: Հոգեբանական | Просмотров: 367 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Ստենդալի համախտանիշ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0