14:00 ԵՊԼՀ-ի հետ աշխատելը նման էր «հանդիպման մտքերի հետ» | |
|
Սույն թվականի փետրվարի 4-ից 8-ը ներառյալ՝ ժամը 09:00-ից 18:00-ն, ԵՊԼՀ գրադարանի դահլիճում «Ստեղծարար մտքի ստուդիա» ծրագրի շրջանակներում ԵՊԼՀ և գործընկեր բուհերի դասախոսների համար անցկացվել է անգլերենի վերապատրաստում: Ծրագիրն իրականացվել է ԵՊԼՀ-ի, անգլիական Էսեքսի համալսարանի և «Չենջ սքուլ» կազմակերպության կողմից՝ Բրիտանական խորհրդի «Ստեղծարար միտք» գործընկերության հիմնադրամի աջակցությամբ: Վերապատրաստումն անցկացրին Էսեքսի համալսարանի դասախոս Քրիստինե Միխայելիսը և «Չենջ սքուլ» կազմակերպության զարգացման գծով տնօրեն Նեյլ Մարշալը: ԵՊԼՀ հանրային կապերի և լրատվության բաժինը զրուցել է Նեյլ Մարշալի հետ: Ինչպե՞ս որոշվեց «Ստեղծարար մտքի ստուդիա» ծրագրի շրջանակներում նախատեսվող անգլերենի վերապատրաստման ծրագիրն անցկացնել ԵՊԼՀ-ում: Մեզ համար՝ որպես կազմակերպության, ԵՊԼՀ-ի հետ աշխատելը նման էր «հանդիպման մտքերի հետ»: Մենք համատեղ հաղթեցինք մրցույթը, քանի որ հենց ԵՊԼՀ-ի հետ էինք աշխատում: Բացի այդ, ԵՊԼՀ-ն պրոֆեսիոնալ է, ճկուն, և մեզ բավական հաճելի էր աշխատել այս բուհի հետ: Առհասարակ, հաջողությունն օգնում է պատրաստվածներին, իսկ ԵՊԼՀ-ն, ի դեմս Քրիստինե Սողիկյանի և Քրիստինա Ծատուրյանի, հենց այդպիսինն է: Ինչպե՞ս կամփոփեք մասնակիցների ակտիվությունն ու ներգրավվածությունը ծրագրին: Նրանք կատարելապես մոտիվացվա՞ծ էին: Դա մի հրաշալի շաբաթ էր: ԵՊԼՀ-ի և մյուս երկու (ՀԳՊԱ և ՀՊՄՀ) բուհերի անձնակազմերը բավական տաղանդավոր էին, և նրանց հետ աշխատելը բավական հաճելի էր: Մենք նրանց բարդ մարտահրավեր էինք առաջադրել, և նրանք արեցին առավելագույնը՝ այն հաղթահարելու համար: Ինչպիսի՞ վերջնարդյունքներ եք ակնկալում այս վերապատրաստումից: Ծրագրի այս տարվա նպատակն է ձեռնարկատիրական հմտություններ սովորեցնել 500 ուսանողների և կատարելագործել 2000 հոգու անգլերենի իմացությունը: Սա մենք նախատեսում ենք իրագործել 24 նոր վերապատրաստված գիտնականների հետ և Էսեքսի համալսարանի և «Չենջ սքուլ» կազմակերպության աջակցությամբ: Ինչ վերաբերում է երկարաժամկետ հեռանկարին, ապա մենք այստեղ ենք՝ զարգացնելու ձեռնարկատիրական էկոհամակարգը ԵՊԼՀ-ի շրջանում, որպեսզի նոր գաղափարները ու բիզնեսը տեղ ունենան և աճեն: Մենք ցանկանում ենք ներգրավել բիզնեսը և ֆինանսական համայնքը՝ գաղափարները փոխանակելու և միասին աշխատելու համար՝ հանուն ուսանողի և ՀՀ-ի բարօրության: Այդ նպատակով առաջիկա 6 ամիսների ընթացքում մենք կդիմենք բիզնեսի և ֆինանսների ոլորտին: Մինչ ես Երևանում էի, արդեն խոսել եմ 6 տարբեր կազմակերպությունների հետ: Ես ուզում եմ ընդլայնել համալսարանի ցանցը և սպասում եմ ավելի շատ տեսակետների ու զրույցների փետրվարի 28-ից հետո, երբ ես վերստին Երևանում կլինեմ: Եվ յուրաքանչյուր ոք, ով հետաքրքրված է գործարար երիտասարդների, համալսարանների և բիզնեսի միջև կապերի խթանմամբ, կարող է ինձ հետ կապ հաստատել այս էլ. հասցեի միջոցով՝ neilm@changeschool.org: Անի Եղիազարյան | |
|
| |
| Всего комментариев: 0 | |