21:00 Ստախոսության մասին | |
|
Մարդուն ստորացնում է հատկապես սուտը: Լռելը երբեք ուշ չէ, եթե գիտես, որ սուտ ես խոսում: Ստում են միայն սրիկաները: Սուտն իր մշտական ուղեկիցն ունի՝ խորամանկությունը: Սուտը նման է ձնագնդու. որքան երկար գլորես, այնքան կմեծանա: Ստում է ոչ միայն նա, ով հակառակ իր իմացածի է խոսում, այլ նաև նա, որ հակառակ իր չիմացածի է խոսում: Ստախոսը ստում է նաև այն ժամանակ, երբ դրա համար առիթ չկա. ասում է ուղղակի սովորույթի ուժով: Մարդկանց խաբելն այնքանով է վտանգավոր, որ ի վերջո սկսում ես խաբել ինքդ քեզ: Ստախոսին մենք չենք հավատում նույնիսկ այն ժամանակ, երբ նա ճշմարտություն է ասում: Ստախոսը պետք է լավ հիշողություն ունենա: Քվինտիլիանոս Այն, ինչ ճշմարիտ է, բարի է, բայց ամեն մի բարի բան ճշմարիտ չէ, որովհետև երբեմն պատահում է, որ սուտն էլ է բարի լինում: Սուտը վատ օգնական է: Սուտը նման է յուղի. սահում է ճշմարտության վրայով: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |